Բաղրամյան պողոտայում ընդդիմության անհնազանդության ակցիայի ժամանակ քաշքշոց ու ծեծկռտուք սկսվեց

«Հայրենիքի փրկության շարժման» կազմակերպած բողոքի անհնազանդության ակցիայի ժամանակ քիչ առաջ քաշքշոց ու ծեծկռտուք սկսվեց Բաղրամյան պողոտայի սկզբնամասում: Ակցիայի մասնակցները հարվածներ էին հասցնում ինչ-որ մեկին, կամ մի քանի հոգու: Մի մասն էլ կոչ էր անում, հետ գան ակցիայի վայր, չհետապնդեն այդ անձին կամ անձանց:

Ոստիկանները, որ միջադեպի պահին այդտեղ չէին, արագ հավաքվեցին, շղթա կազմեցին, որպեսզի ակցիայի մասնակիցները Բաղրամյան պողոտայի սկզբնամասից չհեռանան: Իսկ մեկ հոգու էլ բերման ենթարկեցին: Մանրամասները՝ տեսանյութում: 

Քաղաքականություն

Պատահարներ