Շղթայական ավտովթար Սյունիքի մարզում. Քաջարան քաղաքի սկզբնամասում բախվել է 10 ավտոմեքենա

Այսօր, փետրվարի 20-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 10։30-ից մինչև 11։00-ն ընկած ժամանակահատվածում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 329 կմ հատվածում, Քաջարան քաղաքի սկզբնամասում, ճանապարհի մերկասառույցի պատճառով՝ բախվել են 10 ավտոմեքենաներ։ 

 

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։  Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհն ամբողջովին եղել  է մարկասառույց։ Ճանապարհը սպասարկող ճանշինը մատը մատին չի խփել, որպեսզի ճանապարհը մշակի, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։  

 

Քաղաքականություն

Պատահարներ