Ջրափրկարարները ջրից դուրս են բերել ջրահեղձված 59-ամյա տղամարդու դի

Շորժա գյուղի հյուրատան մոտկայքում՝ ափամերձ տարածքում, կորած քաղաքացու որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը: 

Ջրափրկարարները ջրից դուրս են բերել Խ․ Մ․-ի (ծնված 1962 թ.) դին: 

Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին, ժամը 14:20-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի հյուրատան մոտ՝ ափամերձ տարածքում, քաղաքացի է ջրահեղձվել. դին դուրս բերելու համար անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: 

Երեկ Ժամը 20:09-ին մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են անարդյունք: 


 

Քաղաքականություն

Պատահարներ