Օրվա լրահոս

Ուղևորատար Boeing 777-ի շարժիչի անսարքության հետևանքով դրա բեկորները ընկել են ամերիկյան Կոլորադո նահանգի Դենվեր բնակավայրից դուրս գտնվող բնակելի տարածքի վրա: Այս մասին տեղեկացնում է Fox News հեռուստաալիքը: 

United Airlines-ի  ինքնաթիռը, որը Դենվերից Հոնոլուլու էր ուղևորվում,  30 րոպե օդում մնալուց հետո անմիջապես անվնաս վերադարձել է Դենվեր: Ինքնաթիռից բեկորների անկման հետևանքով 231 ուղևորներից և անձնակազմի 10 անդամներից ոչ ոք չի տուժել: Բնակիչների շրջանում տուժածների մասին տեղեկություններ չկան: 

Բեկորները ընկել են Բրումֆիլդ քաղաքում, տեղի ոստիկանությունը խնդրում է բնակիչներին բեկորներ հայտնաբերելիս չդիպչել դրանց և տեղեկացնել տեղի իշխանություններին: 



 

 

 

 

 


 

Վերջին նորություններ