«Սոսիների պուրակի» մեծ մասն անցել է ադրբեջանական վերահսկողության տակ. լուրը հաստատեց Կապանի քաղաքապետը

Այսօր համացանցում տարածված տեղեկության համաձայն՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու նրա ընտանիքի անդամենրը եղել են Սյունիքի մարզում գտնվող «Սոսիների պուրակ»-ում: Ադրբեջանի նախագահը նույնիսկ լուսանկարներ էր հրապարակել տեղից: 

Auroranews- ը պարզելու համար, թե իսկապես Ալիևների ընտանիքը գտնվել է Սյունիքի մարզի Կապան քաղաքին հարակից, Ներքին Հանդ գյուղում գտնվող «Սոսիների պուրակ»-ում փորձեց կապ հաստատել պատկան կառույցների հետ: 

 

Մեզ հաջողվեց կապ հաստատել միայն Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի հետ, ով էլ նշեց, որ պուրակի մեծ մասը գտնվում է դրանց տարածքում: 

 

Ճշտող հարցին՝ ադրբաջանակա՞ն տարածքում, ասաց. «Չեմ ուզում այդպես ասել, մենք չենք հարմարվում այդ մտքի հետ: Փոքր հատվածը մեր վերահսկողության ներքո է, մեծ հատվածը՝ իրենց: Սահմանազատումն արված է քարտեզով, առանց որևէ փշալարերի է, պարզապես մեր և իրենց սահմանահատվածին դիրքեր են տեղադրվել»: 

 

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանն էլ անդրադառնալով Ալիևների տարածած լուսանկարին գրել է. «Լուսանկարն իրոք արված է Սոսիների պուրակում։ Դա նախկին Հայկական ԽՍՀ տարածքում գտնված Հայաստանի Հանրապետության տարածք է։ Այն երբևէ չի եղել Խորհրդային Ադրբեջանի կազմում։ Երբևէ։ Դա արտացոլված է նաև Գուգլի քարտեզներում` որպես Հայաստանի ներկա մաս։ Նույն այն քարտեզում, որին հաճախ սիրում են հղումներ անել թե՛ ադրբեջանցիները և թե՛ մեր իշխանությունները։

Ալիևները հրապարակել են լուսանկար` այդ տարածքից։ Իսկ դա նշանակում է, որ տարածքը նիկոլ փաշինյանը ոչ միայն նվիրել է Ալիևին, այլև նվիրել է ավելին։ Եթե պուրակը ուղիղ նոր և ապօրինի սահմանին լիներ` անվտանգության նկատառումներից ելնելով` Ալիևն այնուամենայնիվ չէր այցելի այդ վայր։ Իսկ դա իր հերթին նշանակում է, որ Ալիևին է հանձնվել առավել մեծ տառածք այդ հատվածում և Սոսիների պուրակը հայտնվել է ադրբեջանական ապահով թիկունքում։

Ահա այսպես հանձնվում և նվիրվում է Սյունիքը` այսօրվա Հայաստանի սիրտը»։

 

Քաղաքականություն

Պատահարներ