Կողաշրջված «կատոկ»-ի` 23 ամյա վարորդը Արցախյան վերջին պատերազմի մասնակից է եղել. մանրամասներ. SHAMSHYAN

Այսօր՝ ապրիլի 29-ին,  ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN. com-ը: 

Ժամը 19:20-ի սահմաններում Մարալիկ քաղաքի բնակիչ, 23-ամյա Արման Անտոնյանը Երևան-Գյումրի  ավտոճանապարհի նոր կառուցվող «Հյուսիս-Հարավ» ճանապարհի 89-րդ կմ հատվածում ասֆալտապատման աշխատանքներ կատարելիս դեռևս անհայտ հանգամանքներում 13 տոննա կշռով  ասֆալտի հարթեցման տեխնիկայով (կատոկ)  մոտ 5մ գլորվել և հայտնվել է  ճանապարհի երթևեկելի գոտում: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Անտոնյանը տեղում մահացել է: Նրա դին բեռնախցիկի միջից դուրս են բերել դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները, նշված հատվածում  ծառայություն կատարող ճանապարհային ոստիկանության 2 տեսուչներն ու քաղաքացիները: Դին դուրս բերելու համար  տեղի ճանապարհաշինարարների կողմից օգտագործվել է  հատուկ տեխնիկա: 

Փաստի առթիվ Ն. Գարեգինյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի 157 հոդվածի 2-րդ մասի (աշխատանքային կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով հարուցվել է  քրեակա գործ: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը Արցախյան վերջին պատերազմի ակտիվ մասնակից է եղել, իր զինակից ընկերների հետ կռիվ է տվել առաջնագծում հրոսակների դեմ և անառիկ է պահել իրեն վստահված առաջնագիծը: 

 

Քաղաքականություն

Պատահարներ