Ճապոնացի «Դոն Ժուանին» թունավորել է սեփական կինը

Ճապոնիայում կինը ձերբակալվել է իր միլիոնատեր ամուսնուն սպանելու մեղադրանքով, որը ժամանակին գիրք է գրել՝ իրեն համեմատելով Դոն Ժուանի հետ: 

Ըստ Japan Times-ի՝ 25-ամյա Սակի Սուդոյին մեղադրանք է առաջադրվել 77-ամյա Կոսուկե Նոզակիին 2018-ին՝ նրանց հարսանիքից երեք ամիս անց թունավորելու համար: Նա ընթրել է Նոզակիի հետ մահից առաջ, իսկ ոստիկանությունը հայտնել է, որ կինը ինտերնետում ուսումնասիրել է մահացու նյութի ազդեցությունը, որը հայտնաբերվել է ամուսնու օրգանիզմում: 


Կասկածելի մահը տարիներ շարունակ ուշադրություն է գրավել, քանի որ Նոզակին հայտնի է դարձել 2016-ին՝ «Դոն Ժուանը Կիշուից. Մարդը, որը 3 միլիարդ յեն է բաժանել 4000 գեղեցիկ կանանց» գրքով: 

2016-ին Նոզակիի այն ժամանակվա ընկերուհին, որը 20 տարեկան էր, ձերբակալվել էր նրա տնից ավելի քան կես միլիոն դոլար գողանալու համար:

Քաղաքականություն

Պատահարներ