Արարատի մարզում կրակել են 2 արագիլի վրա. ոստիկանությունը պարզում է հանգամանքները

Արարատի մարզում վիրավոր արագիլները տեղափոխվել են վերականգնողական կենտրոն: Ֆեյսբուքյան «Armenian Birdwatching Association» խմբում ապրիլի 28-ին տարածվել էր տեղեկատվություն Արարատի մարզում գտնվող վիրավոր 2 արագիլի վերաբերյալ։ 

Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը հայտարարություն տարածեց, որ  կենսաբազմազանության վերահսկողության վարչության եւ Արարատի տարածքային բաժնի աշխատակիցներն անհապաղ մեկնել են ՀՀ Արարատի մարզի Մխչյան համայնք եւ վիրավոր թռչուններին տեղափոխել Երեւան՝ «Զօօ Ֆաունա Արտ» վերականգնողական կենտրոն բուժման, խնամքի, վերականգնման եւ կարանտինի համար։ Կենտրոնի մասնագետների հավաստմամբ արագիլների վնասվածքներն առաջացել են հրազենային կրակոցի արդյունքում։ 

ArmDaily.am-ի հարցին ի պատասխան ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը հայտնեց. «Մայիսի 3-ին Արարատի մարզային դատախազությունից, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքիի 180-181-րդ հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու համար գրությամբ, հրապարակումը ուղարկվել է ոստիկանության Արտաշատի բաժին։ Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր»։

 

Քաղաքականություն

Պատահարներ