Առավոտյան Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու դի

Այսօր՝ մայիսի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։30-ի սահմաններում  Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 և ոստիկանության  Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ  ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամուրջի տակ տղամարդու դի կա։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է քաղաքացու մահը։ Մաշտոցի ոստիկաններն ու քննիչները պարզում են մահացածի ինքնությունը, ով 55-ից 60 տարեկան տղամարդ է։ Փաստի առթիվ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:  Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ 

Քաղաքականություն

Պատահարներ