Ծեծկռտուք Շրջակա միջավայրի նախարարության աշխատակիցուհիների միջև

Համացանցում տարածված տեղեկությունների համաձայն՝ ծեծկռտուք է տեղի ունեցել Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցուհիների միջեւ: Տեղեկությունը ճշտելու և մանրամասներ պարզելու նպատակով Auroranews- ը կապ հաստատեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանի հետ: 

 

Մեզ հետ ունեցած զրույցում Գաբրիելյանը նշեց. «Ապրիլի 30-ին ժ.16.20-ին 2-րդ պոլիկլինիկայից ոստիկանություն ահազանգ է ստացվել այն մասին, որ «երկու ձեռքերի կապտուկներ, քերծվածքներ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել մի կին, որը աշխատում է Շրջակա միջավայրի նախարարությունում որպես գլխավոր մասնագետ: Վերջինս բժիշկներին հայտնել է, որ աշխատավայրում իրեն ծեծի են ենթարկել: Իրավապահները պարզել են, որ ապրիլի 29-ին ժ.11.00-ին շրջակա միջավայրի նախարարությունում՝ ոստիկանություն դիմած կինը վիճաբանել է նախարարության մեկ այլ աշխատակցուհու հետ, որի ժամանակ ձեռքերով հարվածներ է ստացել մարմնի տարբեր մասերին»:

 

 

Գաբրիելյանը հավելեց, որ երկրորդ կինը ներկայացել է ոստիկանության բաժին, տվել է համապատասխան բացատրություն. «Այս պահին նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»:

Քաղաքականություն

Պատահարներ