ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ՝ Մոլդովական փողոցում հնչած կրակոցներից

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր վաղ առավոտյան Նոր Նորքի 2-րդ զանգվածում` Մոլդովական փողոցում, կրակոցներ են հնչել, որի հետևանքով կա 1 զոհ և 1 վիրավոր:  

Auroranews.am-ի հետ զրույցում ականատեսներից մեկը հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել 06:30-ից 07:00-ն ընկած ժամանակահատվածում: Բնակիչները կրակոցի ձայներ են լսել, դուրս եկել, և բակում, «Մերսեդեսի» մոտ տեսել են գետնին ընկած տղամարդուն, որի կողքին եղել է, ինչպես մեզ հետ զրույցում հայտնեցին, ամենայն հավանականությամբ, զոհի ընկերը, որը վիրավորվել էր ոտքի հատվածում: Մեր զրուցակիցը նշեց, որ զոհվածին վիրավոր տղամարդը դիմել է «Հովո» անունով: 

 

«Զոհի կողքին գոռում էր «Հովո ջան, Հովո ջան»»,- ասաց մեր զրուցակիցը:  

Իր խոսքով՝ «Մերսեդեսը» պատկանել է կրակոցի հետևանքով մահացած տղամարդուն: Վերջինիս դին դեպքի վայրից տեղափոխել են 10:30-ի սահմանում:

Քաղաքականություն

Պատահարներ