Արտակարգ իրավիճակ Արմավիրի մարզում. ուժգին քամին տանիքներ է պոկել և վնասել ջերմոցներ

Մայիսի 9-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը: Ժամը 18:00-ից մինչև 18:30-ն ընկած ժամանակահատվածում, Երասխահուն գյուղում ուժգին քամու հետևանքով գյուղացիները խոշոր չափի նյութական և գույքային վնասներ են կրել: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Ընենց ուժգին էր քամին, բառերով չես կարող նկարագրել: Իր սև գործն արեց: Ալիկ Գևորգյանին պատկանող ավտովերանորոգման կետի՝ վերջերս սարքած թիթեղյա տանիքը ոնց որ մի քանի հոգով պոկեին ու շպրտեին: Կարեն Թումանյանի ջերմոցները լրիվ ավիրեց: Գյուղում էլի ահագին մարդիկ վնաս են կրել:

Քաղաքականություն

Պատահարներ