Երևանի Նորագավիթ թաղամասում տուն է այրվել

Մայիսի 9-ին, ժամը 15:42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նորագավիթ թաղամասի 6-րդ փողոցի 2-րդ փակուղու տներից մեկի տանիքում։ 
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ 

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 16։22-ին, մարել՝ 16։35-ին։ 

Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 180 քմ)։

Քաղաքականություն

Պատահարներ