ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աֆղանստանում թալիբները գրավել են Քունդուզ քաղաքը

Աֆղանստանում «Թալիբան» շարժումը լուրջ հաղթանակ է գրանցել՝ գրավելով Տաջիկստանի հետ սահմանին գտնվող, ռազմավարական նշանակություն ունեցող Քունդուզ քաղաքը: Այս մասին հաղորդում է The Guardian պարբերականը՝ նշելով, որ վերջին երեք օրերի ընթացքում թալիբներին հաջողվել է գրավել 5 նահանգային մայրաքաղաք:

Կառավարական ուժերը նահանջել են Քունդուզից, բնակիչներից շատերը՝ փախել: «Թալիբանի» զինյալները տեսանյութեր են հրապարակել՝ ցույց տալով Քունդուզի լքված ոստիկանական բաժանմունքը, որի աշխատակիցները թողել են մեքենաները, զենք և սարքավորումներ:

 

Աֆղանստանից ամերիկյան և միջազգային ուժերի դուրս գալուց հետո թալիբները վերահսկողություն են հաստատել երկրի գյուղական տարածքների մեծ մասի վրա: Այժմ նրանք փորձում են գրավել քաղաքները:

Աֆղանստանի կառավարական ուժերին օգնելու համար ԱՄՆ-ն մի քանի ավիահարվածներ է հասցրել թալիբներին:

Քաղաքականություն

Պատահարներ