Ես ինձ ատում եմ․ ինչ էր գրել հրաձիգը Պերմի համալսարան մուտք գործելուց առաջ

Պերմի պետական համալսարանում տեղի ունեցած հրաձգության մասին վերջին տեղեկությունների համաձայն՝ զոհերի թիվը վեցն է, չնայած ավելի վաղ հայտնել էին ութ զոհի մասին:

Որոշ աղբյուրների համաձայն՝ հրազենային վիրավորումներից հիվանդանոցում մահացել է նաև հրաձիգը: Տարբեր վնասվածքներ է ստացել 24 մարդ՝ տեղեկացնում է RT-ը:

Հայտնի է դարձել նաև հարձակվողի ինքնությունը: 18-ամյա պատանին՝ Թիմուր Բեքմանսուրովը, սովորում էր նույն համալսարանում: Երիտասարդի հայրը զինվորական է, պայմանագրով ծառայում է Սամարայի շրջանում, մայրը հաշվապահ է: Տղայի ծնողները, որոնք ցնցված են նրա արարքից, քննիչներին ասել են, որ Թիմուրը սիրում էր կարդալ ռազմական և պատմական գրքեր, ու նրա պահվածքում կասկածելի ոչինչ չեն նկատել:

 

Հարձակումից առաջ Բեկմանսուրովը «ВКонтакте»-ի իր էջում գրառում էր արել, որտեղ խնդրել էր իր գործողությունը չդիտարկել որպես ահաբեկչություն և հայտարարել, որ չի անդամակցում ծայրահեղական կազմակերպությունների։ Նրա գրառման մեջ եղել են այսպիսի տողեր։ «Ես ինձ ատում եմ, բայց ուզում եմ ցավ պատճառել բոլոր նրանց, որոնք կկանգնեն իմ ճանապարհին»։ Ավելի ուշ, սոցիալական ցանցը

ջնջել է այդ գրառումը։ 

 

 


 

Քաղաքականություն

Պատահարներ