Մոսկվայում տղամարդն օգնել է Հայաստան արտաքսվող ընկերոջը՝ փախչել օդանավակայանի տարածքից

Մոսկվայում հետաքննությունը պահանջել է ձերբակալել այն տղամարդուն, որը «Վնուկովո» օդանավակայնի մոտ հարվածել է ոստիկանի, որ ընկերոջն օգնի խուսափել Հայաստան արտաքսվելուց։  Լրագրողներին հետ ունեցած զրույցում այս մասին ասել է ՌԴ Քննչական կոմիտեի Մոսկվայի բաժանմունքի ղեկավարի օգնական Յուլյա Իվանովան։

Ավելի վաղ ՌԴ ՆԳՆ-ն հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ արտաքսման համար «Վնուկովո» տեղափոխված օտարերկրացին փախուստի է դիմել։ Նրան օգնել է համախոհը, որն ավտոմեքենայով հարվածել է օրինազանցներին խանգարել փորձող ոստիկանին։

Նա հավելել է, որ ձերբակալվածն ընդունել է իր մեղքն ու զղջացել է, նրան մեղադրանք է առաջադրվել։

Քաղաքականություն

Պատահարներ