Ադրբեջանի համար Ղարաբաղն այլևս արտաքին քաղաքականության թեմա չէ. Հաջիև

Հայ-ադրբեջանական հակամարտությունն արդեն ավարտվել է ու մնացել անցյալում։ Ադրբեջանի համար Ղարաբաղն այլևս արտաքին քաղաքականության թեմա չէ, այլ ներքին օրակարգի թեմա։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ ADA համալսարանում «Հաղթանակի 44 օրը» համաժողովում ունեցած ելույթի ժամանակ։

«Այս առումով Ղարաբաղի, ինչպես նաև Աբշերոնի, Գուբայի, Շիրվանի, Լենքորանի և այլ շրջանների հետ կապված հարցերը չեն դիտարկվում արտաքին գործերի նախարարության մակարդակով»,- ասել է նա։

Քաղաքականություն

Պատահարներ