Ուկրաինան մտադիր է ավելացնել Bayraktar անօդաչուների թիվը

Ուկրաինան մտադիր է ավելացնել ունեցած թուրքական Bayraktar անօդաչուների թիվը։ Այս մասին հայտարարել է այդ երկրի զինված ուժերի ԳՇ ղեկավար Սերգեյ Շապատալան։ Նա մանրամասնել է, որ Կիեւը տվյալ անօդաչու թռչող սարքերը ձեռք է բերում բանակի կարիքների համար եւ թուրքական անօդաչուները ներկայումս արդեն համալրել են ուկրաինական զինված ուժերը։ Շապատալան նաեւ ասել է, որ դրանց թիվը միայն մեծանալու է։

 

Անդրադառնալով Դոնբասում Bayraktar անօդաչուի կիրառմանը, Շապատալան ասել է, որ դա բանակի գլխավոր հրամանատարի որոշումն է եղել։ «Դա գլխավոր հրամանատարի որոշումն է եղել։ Մենք էկրաններին տեսանք, որ ընթանում էր կրակ մեր զինվորների դեմ»,- շեշտել է ուկրաինական ԶՈՒ ԳՇ ղեկավարը։

 

Քաղաքականություն

Պատահարներ