Հայ-վրացական սահմանի Բարեկամության կամրջի շինարարական աշխատանքներն ակտիվ փուլում են

Հայ-վրացական «Բարեկամության կամուրջ» նախագծի հայկական հատվածի շինարարական աշխատանքներն ակտիվ փուլում են:   Այս մասին գրառում  է արվել Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտի Facebook-ի էջում։ 

Ներկայումս իրականացվում է «Սադախլո-Բագրատաշեն» անցակետի «Բագրատաշեն» կամրջի շինարարությունը։ Մասնավորապես կառուցվում են հենարաններ, բազրիքներ և հենապատեր, ինչպես նաև պատրաստվում են երկաթբետոնե ագուցաշարեր։  

 

Քաղաքականություն

Պատահարներ