Իրանում խոշորամասշտաբ զորավարժություններ են

«Զոլֆագար 1400» անվանման ներքո կիրակի մեկնարկել են Իրանի բանակի զորավարժությոնները հորմոզգան, Սիստան եւ Բելուջիստան նահանգներում, Մակրանյան ափում եւ Հնդկական օվկիանոսի հյուսիսային մասերում, հաղորդում է  IRNA-ն: 

Զորավարժություններին մասնակցում են Ռազմածովային, ՀՕՊ, Ռազմաօդային ստորաբաժանումներն ու Իրանի Ցամաքային զորքերը: 

Հաջողությամբ իրագործվել են այնպիսի նպատակներ, ինչպես ռադիոէլեկտրոնային, ազդանշանային եւ հակաէլեկտրոնային տեղեկատվության հավաքագրումը՝ կիրառելով դիտարկման համակարգեր եւ նավիգացնելով տակտիկական եւ առափնյա ստորաբաժանումներին տարատեսակ իրանյան հետախուզական ԱԹՍ-ներով՝ ինչպես Աբաբիլ 3-ը, Յասիր 3-ը, Սադեգը, Մոխաջեր 4-ն ու Սիմորգը եւ հետախուզական ինքնաթիռները՝ ներառյալ P3F-ը, RF4-ն ու Boeing 707-ը, հայտարարել է զորավարժությունների մամուլի ծառայության ղեկավար ծովակալ Մահմուդ Մուսավին: 

Ծովակալ Մուսավին հայտարարել է, որ Արեւմտյան Ասիայում անվտանգության հաստատումը կատարվում է տարածաշրջանի պետությունների գործնական քայլի միասնության շնորհիվ: Զորավարժությունների ուղերձն է խաղաղություն եւ բարեկամություն հաստատելու պատրաստակամությունը սեփական հնարավորությունների միջոցով: 


 

Քաղաքականություն

Պատահարներ