Գյումրիում ինքնաձիգով տղամարդու են հայտնաբերել

Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները դեկտեմբերի լույս 27-ի գիշերը, ժամը 3.40-ին, գիշերային շրջիկ ծառայության ընթացքում, Գյումրու Օզանյան փողոցում նկատել են մի քաղաքացու՝ ձեռքին ծածկոցով փաթաթված ինքնաձիգի նմանվող առարկա։ Նրան անմիջապես բերման են ենթարկել բաժին։


 

Ծածկոցի միջից հայտնաբերվել է գործարանային համարով «Կալաշնիկով» ինքնաձիգ, պահունակ և ինքնաձիգի 16 փամփուշտ:


 

«Բերման ենթարկվածը հայտնել է, որ ինքնաձիգը բերել է 2020 թվականի հոկտեմբերին` Արցախյան 44-օրյա պատերազմից վերադառնալիս:


 

Նյութերի նախապատրաստման ընթացքում նույն օրը բերման ենթարկվածի տան և մեքենայի զննությամբ հայտնաբերվեցին ինքնաձիգի պահունակ՝ լիցքավորված 7,62 մմ տրամաչափի 5 փամփուշտով»,-ասվում է հաղորդագրության մեջ։


 

Ըստ աղբյուրի՝ նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն, դեպքի հանգամանքները պարզվում են։


 

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Քաղաքականություն

Պատահարներ