Բաքվում հեռուստաընկերության անվտանգության աշխատակիցը սպանել է իրեն

Բաքվի AzTV հեռուստաընկերության անվտանգության աշխատակից, ոստիկանության կրտսեր սերժանտ Յասին Ինգլաբզադեն ծառայության ժամանակ իր ծառայողական զենքից անզգուշությամբ կրակել է իրեն։

Ինչպես հայտնում է Oxu.Az-ը, տղամարդը տեղում մահացել է։

 

Ներքին գործերի նախարարությունը հաստատել է փաստը։ Կատարվում է հետաքննություն։

 

Քաղաքականություն