Ղազախստանում ցույցերի ժամանակ 11-ամյա երեխա է մահացել

Ղազախստանի երեխաների օմբուդսմենը հայտնում է, որ հունվարի 5-ին Ալմա-Աթայում հրազենային վնասվածքից 11-ամյա երեխա է մահացել, իսկ հունվարի 7-ին 15-ամյա դեռահասը ծանր հրազենային վնասվածքներով հոսպիտալացվել է: Վերջինս հոր հետ եղել է մեքենայում։ Զինյալները կրակել են մեքենայի ուղղությամբ։

 

Հիշեցնենք, որ հունվարի սկզբից մեկնարկած ցույցերի պատճառով Ղազախստանում հայտարարվել է արտակարգ դրություն, բախումներն ուժայինների և քաղաքացիների միջև շարունավում են, երկու կողմից էլ կան զոհեր։

Քաղաքականություն