Տեղ համայնքում հովիվն անհետացել է հոտի հետ․ բնակիչներն ահազանգում են՝ թշնամին է տարել

Քիչ առաջ Hraparak.am-ի հետ է կապվել Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչներից՝ ահազանգելով, որ մոտ մեկ ժամ առաջ գյուղի հովիվը հոտի հետ անհետացել է: Գյուղացիները վստահ են, որ հովիվը ոչխարների հոտի հետ հայտնվել է հակառակորդի տիրապետության տակ գտնվող տարածքում:

 

Լրատվականը փորձել է տեղեկությունը ճշտել Տեղի համայնքապետարանից: Փոխանցել են, որ ստույգ տեղեկություն չեն կարող տրամադրել, համայնքապետն է զբաղվում, նրանից ճշտենք, թեև իրականում հովիվին իսկապես փնտրում են: 

 

Auroranews-ի հետ զրույցում  Տեղի համայնքապետ Դավիթ Ղուլունցը նշեց, որ այս պահին հեռախոսով ոչինչ չի կարող ասել՝ ավելի ուշ մանրամասներ կհայտնի։ 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ