ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում մեքենան բախվել է գազատարին ու պայթել․ մանրամասներ

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր՝ հունվարի 13-ին, ժամը 17։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշիսյան փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ։

 

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ ավտոմեքենան բախվել է Արտաշիսյան փողոցի թիվ 42/6 շենքին հարակից գազատար խողովակին, ինչի հետևանքով տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ։

 

Լրատվականները հայտնում են, որ պայթել է «Օպել» մակնիշի ավտոմեքենա։ Նախնական տեղեկություններով՝ վարորդը տեղում մահացել է։

Քաղաքականություն

Պատահարներ