Վարորդները «քաղցր» խոսքեր են ուղղում ճանշինականներին. Shamshyan

Հանրապետությունում տեղացած  առատ ձյունը մի իսկական պատուհաս է դարձել վարորդների համար, գրում է Shamshyan.com-ը։ Եթե երևան-Գյումրի ավտոճանապարհը ճանշինականների շնորհիվ երթևեկելի է  դարձել, ովքեր կատարել են ձնամաքրման  ու աղ ու ավազով ճանապարհը մշակելու աշխատանքներ, ապա Արմավիրի մարզից Շիրակի մարզ ընկած ճանապարհահատվածի վիճակը կարելի է  ասել «աջափսանդալային» է: Արմավիրի մարզից  Շիրակի մարզի տանող  Թլիկ, Անի կայարան, Բագրավան, Ջրարփի, Ղարիբջանյան, Անի Պեմզա,  Իսահակյան, Գետափ,  Աղին, Բայանդուր, Գետք, Երազգավորս, Գուսանագյուղ  ճանապարհները  ամբողջովին պատված են մերկասառույցով, ինչը վարորդների համար դժվարանցանելի է դարձրել երթևեկությունը: Ճանապարհները սպասարկող ճանշինականները  ասես արջաքուն մտած լինեն, ոչ մի աշխատանք չեն կատարել, իսկ վարորդներն էլ  «ամենաքաղցր»  խոսքերն էին ուղղում նրանց: 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ