Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Toyota Camry-ն ու Toyota Ipsum-ը. կան վիրավորներ

Այսօր՝ հունվարի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:30-ի սահմաններում Դավիթ Անհաղթ- Ուլնեցի փողոցների խաչմերուկում բախվել են Toyota Camry և Toyota Ipsum մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վարից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են  Երևանի տարբեր հիվանդանոցներ: 

 

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների  և վիրավորների ինքնությունը: 

Քաղաքականություն

Պատահարներ