Մոտ 150 մետր գլորվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել է ձորում. ավտովթար` Կոտայքի մարզում

Երեկ՝ հունվարի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 27-ամյա Հարություն Խաչատրյանը իր վարած ГАЗель մակնիշի բեռնատարով Երևան-Սևան ավտոճանապարհի 14-րդ կմ հատվածում՝ «Արծվի թևերի» մոտ, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 150 մետր գլորվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ձորում: 

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից, ապա տեղափոխվել  «Աբովյան» բժշկական կենտրոն: 

 

Օպերատիվորեն  ժամանել են ճանպարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:  Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ  Մայիս Բադոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: 

Քաղաքականություն

Պատահարներ