ՏԵՍԱՆՅՈՒԹ. Միջադեպ` պարեկների և ԱԱԾ նախկին աշխատակից ներկայացած վարորդի միջև

 Նախօրեին՝  հունվարի 11-ին, ժամը՝ 19-ի դրությամբ  Նոր Նորքի 2-րդ զանգվածում Yerevan.Today-ի լրագրողը պատահաբար ականատես է եղել ոստիկանության նոր պարեկային ծառայողների ու, ինչպես քաղաքացին իրեն ներկայացրեց, ԱԱԾ նախկին աշխատակցի միջև ծագած միջադեպի, որն ավարտվել է  ԱԱԾ աշխատակցի մարմնական վնասվածքով և ոստիկանության դեմ բողոքով: Լրատվականի հաղորդմամբ, որ ԱԱԾ նախկին աշխատակից ներկայացած քաղաքացին հրաժարվել է ոստիկանին առձեռն տրամադրել փաստաթղթերը, ինչի իրավունքն, ինչպես վերջինս էր պնդում, ունի՝ որպես վարորդ, բայց դրանից հետո նրան բերման են ենթարկել:

 

Auroranews-ը կապ հաստատեց ոստիկանության լրատվական բաժնի հետ և տեղեկացավ, որ տեսանյութն ուսումնասիրվում է:

 

Քաղաքականություն

Պատահարներ