Պատմական մեծ նվաճում է. Ալիևը հայտնեց, որ երկրի Միլի Մեջլիսը կհաստատի Շուշիի հռչակագիրը

Ադրբեջանի Միլի Մեջլիսի նստաշրջանի առաջին լիագումար նիստի օրակարգում  «Ադրբեջանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դաշնակցային հարաբերությունների մասին» Շուշիի հռչակագիրը հաստատելու մասին օրենքի նախագիծն է։ Այս մասին հայտնում է minval.az-ը: Շուշիի հռչակագիրն Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից 2021 թվականի հունիսի 15-ին ստորագրված համագործակցության մասին պայմանագիրն է:
Հռչակագիրը ենթադրում է փոխադարձ ռազմական օգնություն և սերտ համագործակցություն ռազմարդյունաբերության ոլորտում։ Ալիևը  «պատմական մեծ նվաճում է» անվանել դեկլարացիան։ Ալիևը խոսել է նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին, ասելով, թե «դա հնարավոր է դարձել ղարաբաղյան պատերազմից հետո ստեղծված աշխարհաքաղաքական նոր իրավիճակի արդյունքում»։

Քաղաքականություն

Պատահարներ