Զելենսկու գրասենյակի մոտ կինը բողոքի ակցիա է իրականացրել

Femen-ի ակտիվիստուհին բողոքի ակցիա է իրականցրել Զելենսկու գրասենյակի մոտ ՝ ընդդեմ կանանց զորակոչի: 

 

Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտնի դարձավ, որ Ուկրաինայի պաշտպանության նախարարությունում հրաման են արձակել, որի համաձայն մինչեւ 60 տարեկան ավելի քան 100 մասնագիտությունների կանայք տեղափոխվում են զինապարտների ջոկատ: Դրա համար նրանք պետք է անցնեն բուժզննում: Բանակում կծառայեն դեղագործներ, անասնաբույժներ, իրավաբաններ, լրագրողներ, քարտուղարներ, վաճառողներ և մի շարք այլ մասնագիտությունների տեր կանայք: 

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բազմիցս խոսել էր այն մասին, որ Հանրապետությունը ռազմական ագրեսիայից պաշտպանելու համար անհրաժեշտության դեպքում կծառայեն բոլորը, ներառյալ` ծերերն ու կանայք: Այժմ պաշտպանության նախարարության ցուցակից մասնագիտություն ունեցող կինը չի կարողանա աշխատանքի տեղավորվել, եթե նա ռազմական տոմս չունենա ։ Ընդ որում, Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարար Անատոլի Գրիցենկոն վստահ է, որ օպերատիվորեն կատարել հրամանը չի ստացվի զինկոմիսարիատների թողունակության պատճառով: Ցուցակի բոլոր կանանց համար ռազմական տոմսեր ստանալու համար կպահանջվի մեկուկես-երկու տարուց ոչ պակաս, կարծում է գերատեսչության նախկին ղեկավարը:

 

 

Քաղաքականություն

Պատահարներ