ԻՊ-ի գրեթե 200 զինյալներ փախել են Սիրիայում բանտի վրա հարձակումից հետո

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրեթե 200 զինյալներ փախել են հունվարի 20-ին Սիրիայի Հասեկե քաղաքում բանտի վրա հարձակումից հետո: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով New York Times-ը։ 

Անանուն ամերիկացի պաշտոնյան ենթադրել է, որ բանտի վրա հարձակման հնարավոր նպատակը եղել է բարձրագույն և միջին օղակի ահաբեկիչների որոշ առաջնորդների, ինչպես նաև հատուկ հմտությունների տիրապետող գրոհայինների ազատ արձակումը։ 

Սիրիական բանտից ահաբեկիչների փախուստի մասին ավելի վաղ հայտնել էր Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի փոխծովակալ Օլեգ Ժուրավլյովը: Նրա խոսքով ՝ փախած ահաբեկիչների ոչնչացման գործողությանը մասնակցում է ԱՄՆ Զինված ուժերի մարտական ավիացիան։ 


 

Քաղաքականություն