SpaceX-ը հետաձգել է արբանյակների երկու արձակումները

Ամերիկյան SpaceX ընկերությունը տեղափոխել է Falcon 9 իր հրթիռակիրների երկու արձակումները Ֆլորիդա նահանգում անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով: Այդ մասին շաբաթ հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

 

Ջոն Քենեդիի անվան Տիեզերական կենտրոնի հրապարակից դեպի ուղեծիր իտալական արբանյակով հրթիռի դուրս բերումը, որը նախատեսված էր շաբաթ՝ ԱՄՆ Արեւելյան ափի ժամանակով 18:11-ին, տեղափոխվել է մեկ օրով: Քարնավալ հրվանդանի տիեզերակայանից Falcon-9-ի արձակումը կկայանա ոչ շուտ, քան երկուշաբթի՝ հունվարի 31-ին:

 

Քարնավալ հրվանդանի շրջանում, որի հարեւանությամբ տեղակայված են արձակման համար երկու հարթակները, ամպամած եղանակ է քամու մեծ արագությամբ, սակայն արդեն կիրակի օդերեւութաբանների կանխատեսմամբ հրթիռի արձակման պայմանները պետք է բարելավվեն:

Քաղաքականություն

Պատահարներ