Մոսկվայում միգրանտների միջև զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել

Մոսկվայի հարավում միգրանտների միջև  զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել։ 66 ենթադրյալ օրինախախտներ բերման են ենթարկվել ոստիկանության բաժիններ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը։

«Նախորդ գիշեր Վոստրյակովսկի անցուղում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, ենթադրաբար, Տաջիկստանի քաղաքացիների մասնակցությամբ, կիրառվել են նաև սառը զենքեր։  Կոնֆլիկտին մասնակցելու մեջ կասկածվող 66 հոգի բերման են ենթարկվել ոստիկանություն»,-ասաց գործակալության զրուցակիցը։ 

Զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել.

Ներքին գործերի նախարարության Մոսկվայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը հայտնել է, որ օպերատիվորեն ժամանած ոստիկանները դադարեցրել են սկսված հակամարտությունը։ Բուն ծեծկռտուքը տեղի է ունեցել հունվարի 29-ին։ Գերատեսչությունում նշել են, որ ծեծկռտուքը ծագել է կենցաղային հիմքի վրա։ Ձերբակալվածները ենթարկվել են վարչական պատասխանատվության։ Խուլիգանության քրեական գործով մեղադրյալ է դարձել երեք անձ։ 

Քաղաքականություն