«Թիթիզությամբ առաջին տեղերում գտնվող հայը գրպանը տոպրակ չի դնելու ու պտտվի». գործարար
«Կասեցում» շարժման ղեկավար, գործարար Սամսոն Գրիգորյանը գրել է. «Հիմար օրենքների և դրանց ետևում կանգնած «խելացի» օրենքագիրների մասին։
Մի քանի տարի առաջ պոլիէթիլենային տոպրակները անվճար տրամադրելու փոխարեն սկսեցին վաճառել։
Սպառումը չպակասեց:
Սա պետք է ազդակ լիներ, որ գոյություն ունի նաև ազգային մենթալիտետ (հոգեկերտվածք)։ Ամբողջ աշխարհում իր թիթիզությամբ առաջին տեղերում գտնվող հայը երբեք իր գրպանը տոպրակ չի դնելու ու պտտվի, քանի որ, հնարավոր է, որ երեկոյան խանութ կմտնի՝ մի քանի գնում անելու։ Ամերիկացու նման կիրակի օրերը չի գնալու հատուկ առևտուր անելու, այլ ամեն օր մտնելու է մոտակա խանութ, որ դատարկ ձեռքով տուն չգնա։
Բայց ոչ, մենք հաստացնում ենք տոպրակի պատերը՝ ավելի վնասելով բնությանը, մենք թանկացնում ենք այն երեք անգամ՝ ավելի նեղելով այն բնակչությանը, որին եկել էինք փրկելու և թալանչիների ճիրաններից ազատելու։
Լուծումնե՞ր՝ լիքն են, հեծանիվ հորինել հարկավոր չէ։
Շատ երկրներում խանութից գնում ես իրենց բրենդային կտորե տոպրակը, որը վերադարձնելու դեպքում գումարը ետ ես ստանում։ Իմիջիայլոց, իդեալական հայկական մենթալիտետի մեջ տեղավորվում է։
-Բալես, էս 20 տոպրակները տար հետ հանձնի խանութ, քեզ տեղը շոկոլադ գնիր, պապային էլ գարեջուր:
Ավելացում՝ ասացին այս հաստերը վերամշակել է լինում, այդքանով բնության վնասը քչանում է։ Մնաց բնակչության վնասը»։

Քաղաքականություն