Վրաստանի հանքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել․ կան տուժածներ

Վրաստանի Տկիբուլ քաղաքի ածխի հանքում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով 8 հոգի տուժել են, և նրանց տեղափոխել են Թբիլիսիի հիվանդանոցներից մեկը։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան։

 

Պայթյունը գրանցվել է հունվարի 31-ի գիշերը: «Գրուզուգոլ» կառավարող ընկերության հաղորդագրության համաձայն՝ պայթյունի հետևանքով 1 մարդ է մահացել։

Կան տեղեկություններ, որ տուժածներից մեկի վիճակը ծանր է, նա բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Նա մարմնի վերին հատվածի և շնչուղիների այրվածքներ ունի։

Եվս 4 հոգի մարմնի տարբեր հատվածներում այրվածքներ են ստացել, նրանք լրացուցիչ հետազոտություններ են անցնում կլինիկայում։

Վթարի հնարավոր պատճառները դեռ հայտնի չեն։

 

Քաղաքականություն