«Առաջարկը սեղանի վրա է». Հռոմի պապ Ֆրանցիսկոսը՝ Ուկրաինա գնալու մասին

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ մտածում է Կիև մեկնելու մասին։ Այս մասին այսօր հայտարարել է ամերիկյան NBC NEWS հեռուստատեսության լրագրող Կլաուդիո Լավանգան, որը  համապատասխան հարցն ուղղել է պոնտիֆիկոսին։ 

«Մալթա գնալու ճանապարհին ես հարցրի Հռոմի պապ Ֆրանցիսկոսին, թե արդյոք նա մտածում է այցելել Կիև: Նա պատասխանեց. «Այո, սա (առաջարկը) սեղանի վրա է», - գրել է լրագրողը։ 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ պոնտիֆիկոսը վերջին շաբաթներին ստացել է Ուկրաինայի մայրաքաղաք հրավերների նամակներ, այդ թվում՝ քաղաքապետ Վիտալի Կլիչկոյից։

Քաղաքականություն

Պատահարներ