Ուկրաինան այժմ կանգնած է Ռուսաստանի հետ պատերազմի նոր փուլի առջև. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան այժմ կանգնած է Ռուսաստանի հետ պատերազմի նոր փուլի առջև: Այս մասին նա ասել է Խմելնիցկիում սահմանապահների հետ հանդիպման ժամանակ։


Զելենսկու խոսքով՝ ռուս օկուպանտները պատրաստվում են հարձակողական գործողություններն ընդլայնելու փորձերին։ Նա հավելել է, որ ուկրաինացիները գործընկերների հետ միասին պետք է ամեն ինչ անեն, որպեսզի խափանեն ռուսական հարձակողական մտադրությունը:


«Մենք բոլորս միասին՝ ուկրաինացիները, մեր զինվորները, մեր պետությունը, գործընկերները, պետք է ապացուցենք, որ օկուպանտին ցանկացած պարագայում չի հաջողվի հասնել նպատակներին, ինչ էլ որ նա անի, եւ որքան էլ ստորաբար նա գործի», — նշել է Զելենսկին ։

Քաղաքականություն

Պատահարներ