Անհնար էր շարունակել դիմանալ ցեղասպանությանը․ Պուտին


Ռուսական հատուկ գործողության նպատակը Դոնբասում մարդկանց օգնելն է, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է РИА Новости-ն։ Նրա խոսքով՝ Մոսկվային ստիպել են դա անել, քանի որ Կիևը հրապարակայնորեն հրաժարվել է կատարել մինսկյան պայմանավորվածությունները։ 

 

«Անհնար էր շարունակել դիմանալ ցեղասպանությանը», - ասել է Պուտինը։ Միաժամանակ, պետության ղեկավարը չի կասկածում, որ Ուկրաինայում գործողության նպատակներն ու խնդիրները կիրականանան։ Մեկնաբանելով ներկա աշխարհաքաղաքական իրավիճակը՝ Ռուսաստանի նախագահը նշել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում մեկուսանալ, և անհնար է նրան մեկուսացնել։

Քաղաքականություն

Պատահարներ