«Մենք այլ ելք չունեինք». Պուտինը` ռազմական գործողությունների մասին

Ուկրաինայում սնուցվող հակառուսական ուժերի հետ բախումն անխուսափելի էր, պարզապես ժամանակի հարց էր։ Նման կարծիք է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Վոստոչնի» տիեզերակայանում ներքին տիեզերական արդյունաբերության աշխատակիցների հետ զրույցի ժամանակ, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ուկրաինան սկսեցին վերածվել հակառուսական հենակետի, այնտեղ սկսեցին աճեցնել ազգայնականության և նեոնացիզմի բողբոջները, որոնք վաղուց կային: Նեոնացիզմը հատուկ աճեցվեց, և Ռուսաստանի բախումն այդ ուժերի հետ անխուսափելի էր, հարցը միայն ժամանակի մեջ էր», - ընդգծել է Պուտինը։

ՌԴ նախագահը նշել է, որ հատուկ ռազմական գործողության նպատակներին հասնելով Ռուսաստանի Դաշնությունը օգնում է Դոնբասի ժողովրդին, իսկ մյուս կողմից՝ «միջոցներ է ձեռնարկում հենց Ռուսաստանի անվտանգությունն ապահովելու համար»։

«Ակնհայտ է, որ մենք այլ ելք չունեինք, այդպես է, և կասկած չկա, որ հատուկ գործողության նպատակները կիրականացվեն: Նպատակները միանգամայն հասկանալի են, վեհ են»,- ընդգծել է Պուտինը։

«Հիմնական նպատակը Դոնբասի մարդկանց օգնելն է, Դոնբասի ժողովուրդը ստիպեց դա անել, քանի որ Կիևի իշխանությունները, Արևմուտքի կողմից դրդված, հրաժարվեցին կատարել մինսկյան համաձայնագրերը, որոնք ուղղված էին խնդիրների խաղաղ լուծմանը»,- հավելել է նախագահը։
 

Քաղաքականություն

Պատահարներ