Օրենքն ուժի մեջ մտնելուց 6 ամիս անց կարգելվի նաև խաղադրույքների իրականացումը էլեկտրոնային դրամապանակների միջոցով․ Պապոյան

ՀՀ ազգային ժողովը քննարկում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների ներկայացրած օրենքի նախագիծը, որն առաջարկում է արգելել կանխիկ եղանակով, այդ թվում՝ վճարային տերմինալների միջոցով խաղադրույքների իրականացումը, օրենքն ուժի մեջ մտնելուց 6 ամիս անց կարգելվի նաև խաղադրույքների իրականացումը էլեկտրոնային դրամապանակների միջոցով: 

Օրենքի քննարկման ժամանակ իր ելույթում իշխող խմբակցության անդամ Գևորգ Պապոյանը ասաց․ 
 

«Երբ խոսում ենք բանկային հաշիվների մասին,  բուքմեյքերական հաշիվ ունենալու համար անձի չափահաս լինելը պարտադիր է, մյուս կողմից բանկային հաշիվ ունենալու համար ևս կա որոշակի տարիքային շեմ, հետևաբար անչափահասների մասնացությունը հնարավոր չի լինելու, իսկ  եթե խաղան այլ, օրինակ ծնողերի քարտային հաշիվներով, դա վերահսկելի կդառնա»։ 

Սերգեյ Բագրատյանի հարցին՝ կան գործիքակազմեր քաղաքացիների կողմից ապառիկ եղանակով կանխիկ խաղադրույքներ անելը կանխելու համար, Պապոյանը ասաց․
 

 «Եթե կանխիկը վերացնում ենք, բնականաբար ապառիկ կանխիկն էլ չի լինի այս պարագայում, ավելին ասեմ այս օրենքի նախագիծը ընդունելուց հետո կփակվեն բուքմեյքերական գրասենյակներ կոչվածները, որոնք նպատակ ունեն կանխիկ խաղադրույքներ ընդունելու, հիմա, եթե կանխիկ խաղադրույքը արգելված է, այդ գրասենյակների մեծ մասը փակվելու են, որովհետև նրանց գոյությունը իմաստազրկվելու է»։

Քաղաքականություն

Պատահարներ