ՌԴ-ն հերքում է CNN-ի տեղեկատվությունն այն մասին, որ Ռուսաստանը չի վճարել պետական ​​պարտքը

Ամերիկյան CNN հեռուստաընկերության տեղեկությունն այն մասին, թե իբր Ռուսաստանի Դաշնությունը չի կատարել եվրապարտատոմսերի պարտավորությունները, չի համապատասխանում իրականությանը, ասվում է ՌԴ ֆինանսների նախարարության հայտարարության մեջ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։

«CNN-ի հրապարակած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, Ռուսաստանը դեֆոլտ չի հայտարարել եվրապարտատոմսերի իր պարտավորությունների վերաբերյալ։ Դեֆոլտ նշանակում է, որ պարտապանը չունի միջոցներ իր պարտքային պարտավորությունները կատարելու կամ ունի միջոցներ, բայց չունի այդ պարտավորությունները կատարելու ցանկություն: Սրանցից ոչ մեկը չի վերաբերում Ռուսաստանին: Ռուսաստանի Դաշնությունը բավականաչափ միջոցներ ունի իր բոլոր պարտքային պարտավորությունները ժամանակին սպասարկելու և մարելու համար»,-ասվում է հաղորդագրությունում:

Քաղաքականություն

Պատահարներ