Սարկոզին հայտարարել է, թե ում օգտին է քվեարկելու և ինչու

 Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին, խախտելով երակաժամկետ լռությունը, այսօր` ապրիլի 12-ին, իր Twitter-ի միկրոբլոգում հայտարարությամբ է հանդես եկել: Այս մասին գրում է Figaro-ն: Նա ասել է, որ պատրաստվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում քվեարկել Էմանուել Մակրոնի օգտին։ 

 

«Կարծում եմ՝ նա ունի անհրաժեշտ փորձ միջազգային խոշոր ճգնաժամի պայմաններում, որն ավելի բարդ է դարձել, քան երբևէ»,- գրել է Սարկոզին։ Նա նաև հավանություն է տվել մակրոնի տնտեսական նախագծին: Ըստ նախկին նախագահի` Մակրոնի «եվրոպական հանձնառությունը պարզ է և միանշանակ»։

Քաղաքականություն

Պատահարներ