Սփյուռքը հիասթափված է Հայաստան պրոեկտից. Վահրամ Միրաքյանը մանրամասնում է

«Սփյուռքը հիասթափված է Հայաստանի Հանրապետություն պրոեկտից։ Ցավոք սրտի, Սփյուռքի հանդեպ ունենք շատ սպառողական մոտեցում, իրենց էմոցիոնալ կապվածությունը հայրենիքի հետ օգտագործում ենք ու անընդհատ ինչ-որ բան ենք ուզում։ Ցանկացած վերաբերմունք ձևավորվում է հպման կետերի միջոցով։ Հիմա այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ ավելի հեշտ է նոր կապեր հաստատել, քան նախկինում չարաշահած վստահությունը վերականգնել»,- այս մասին «Մանթաշյանց» գործարարների միության անդամների 13-րդ հանդիպան ժամանակ ասաց միության համահիմնադիր Վահրամ Միրաքյանը։ 

 

Միքայելյանշեց նաև, որ այս կարծիքն ամրապնդվել է վերջերս ԱՄՆ կատրած այցի ժամանակ, երբ հնարավորություն է ունեցել ավելի սերտ շփումներ ունենալ արտասահմանում բիզնեսով զբաղվող մեր հայրենակիցների հետ։ 

 

«Օրինակ, մենք շփվում ենք X ընկերության աշխատակցի հետ, ով տվյալ պարագայում մեր հպման կետն է, ում միջոցով մենք կարծիք ենք կազմում այդ կազմակերպության մասին։ Գուցե այդ ընկերության հիմնադիրը բավականին դրական անձնավորություն է, սակայն աշխատակիցը վատ է սպասարկում ու արդյունքում վատ կարծիք է ձևավորվում ընկերության մասին։ Մոտավորապես նույնն էլ Հայաստան-Սփյուռք հարաբերություններում է։ ՀՀ-ն ևս Սփյուռքի հետ ունի հպման կետեր։ Երբ տեսնում ենք, թե ի՞նչ հպման կետերով ենք Սփյուռքի հետ առնչվում, հասկանալի է դառնում այդ հիասթափության պատճառը։ Մենք միշտ ուզում ենք, ու հիմնականում գումար։ Այսինչ, օգնության կարգախոսով չպետք է գնալ Սփյուռքի մոտ։

Եթե մարդը հիասթափվել է, վստահության վերականգնումը շատ բարդ ու երկարատև կլինի։ Բավական ծանր աշխատանք է, բայց պետք է անել»,- նկատում է Միրաքյանը։  

 

Անդրադառնալով ակումբի ներսում բիզնեսմենների շփումներին, համագործակցությանն  ու արդյունավետությանը, Միրաքյանն ասաց, որ 

հարյուրավոր օրինակներ կան, թե ինչպես են ակումբականները միմյանց հետ համագործակցելու արդյունքում մի քանի անգամ բազմապատկել իրենց բիզնեսի շրջանառությունը։ 

Նշենք, որ միջոցառմանը մասնակցում էր նաև Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, ով ներկայացրեց քաղաքում առկա խնդիրները, լսեց գործարարներին, թե նրանք ինչ խնդիրների են բախվում քաղաքապետարանի հետ կապված հարցերում։ 

 

Քաղաքապետը ներկայացնելով Երևանում առկա խնդիրները՝ խոսեց մետրոյի կայարանների, դրանց վերանորոգման անհրաժեշտության, Երևանին մոտ գտնվող մարզերից դեպի մայրաքաղաք շների միգրացիայի և տրանսպորտային համակարգի փոփոխման մասին։ 

Քաղաքականություն

Պատահարներ