ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քոչարյանի ու Սարգսյանի ուժերը հարվածի տակ են դնում Հայաստանի ու Արցախի անվտանգությունը

Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, թե պետական համընդհանուր շահի, հավաքական կամքի ու ընդհանուր գաղափարի շուրջ համախմբվելու գիտակցումը խզվեց 1999 թվականի հոկտեմբերի 27-ին: 



«Մենք աստիճանաբար շեղվեցինք պետության կայացման խնդիրները լուծելու ճանապարհից: Հաղթանակ ասելիս մշտապես պատկերացնում ենք հակառակորդին մարտի դաշտում ֆիզիկապես պարտության մատնելը, սակայն այդ եզրույթն առավել լայն ընկալում պետք է ունենա տնտեսության մեջ, բանակում, կրթության գիտության, մշակույթի ոլորտում, պետական կառավարման տարբեր օղակներում», - ասաց նա: 

Ըստ Քոչարյանի՝ ՀՀ ԱԱԾ-ի կողմից ավելի վաղ բացահայտված ՀՀ տարածքում ձևավորված գործակալական ցանցերի առկայությունը փաստեց, որ դեռ խորապես չենք պատկերացնում համազգեստ կրելու պատիվը, դրանից ենթադրվող պատասխանատվության ծավալը: 

«Այսօր առավոտյան Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի պարլամենտական թիմերի կողմից հայտարարված գործողությունների օրակարգը ու նմանօրինակ բոլոր դրսևորումները ոչ միայն հարվածի տակ են դնում Հայաստանի ու Արցախի անվտանգությունն, այլև վնասում են մեր պետության ներքին կայունությունը», - հայտարարեց ՔՊ-ական պատգամավորը: 

Քոչարյանն ասաց, թե այն սերունդը, որ 2018 թվականին հաստատուն քայլերով հեղափոխություն իրականացրեց, այժմ չի կարող հանդուրժել խեղճությունն ու ընկճվածությունը: 

«Մեր երկրի սահմանները գծվել են արյամբ: Վաղվա օրվա նկատմամբ վստահությունն ու ապագային միտված հույսն է, որ պետք է շարժիչ ուժ լինի հեն այս պահին գործելու համար: Պետք է դադարել կեղծել պետության նկատմամբ սերը, մայրաքաղաքի հրապարակներում դատարկ բառերով խոստումները. անհրաժեշտ է կտրականապես մերժել շինծու արժեքները, դրանց սպասարկուներին», - նշեց Անդրանիկ Քոչարյանը:

Քաղաքականություն

Պատահարներ