ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Սա աբսուրդների աբսուրդն է». Արամ Վարդևանյանը՝ Արցախ գնալու մասին

Ֆեյսբուքյան եթերում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետությունը եղել է, կա ու միշտ մնալու է Արցախի անվտանգության երաշխավորը: 

 

«Ինչպե՞ս է ստացվում, որ ինքնին Արցախ գնալը վերածվի ՀՀ նորագույն պատմության մեջ իշխանական դիրքերից հանդես եկողների համար վայնասունի առարկայի ու մի հատ էլ որակվի որպես սադրանք. սա աբսուրդների աբսուրդն է: Այսպիսի հոգեվիճակը տեղ չունի հայկական իրականության մեջ»,- նշել է նա՝ հավելելով, որ Արցախ պետք է գնալ հնարավորինս շատ:

Քաղաքականություն

Պատահարներ