ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թող Օհանյանի կինը իր 3-ից 5 հազար դոլարանոց կլատչերը ծուռ բռներ, բայց ոչ Արցախի դրոշը ծուռ դներ․ Ալեքսանյան

«Սեյրան Օհանյանն այսպես դնելով Արցախի դրոշը՝ չգիտեմ, թե ինչ է դնում, բայց կարծիք ունեմ, եթե Սեյրան Օհանյանն իր կյանքում ինչ-որ մի բան ծուռ դնելու, կամ թեքելու կարիք ուներ, թող էս տունը ծուռ կառուցեր կամ թող պարոն Օհանյանի քաղաքականությամբ զբաղվող կինը իր 3-ից 5 հազար դոլարանոց կլատչերը ծուռ բռներ, բայց ոչ Արցախի դրոշը ծուռ դներ»,-  այս մասին այսօր՝ ապրիլի 12-ին, Ազգային ժողովում ասաց քպ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ տխմարություն անվանելով այն վերնագրերը, որ ինքն Արցախի դրոշը հեռացրեց ամբիոնից։

 

 

«Մի հատ նայեք էլի Սեյրան Օհանյանը այ էսպիսի պլաստիկ կտորով Արցախի դրոշ ա կպցնում, թող իր դղյակը էտ պլաստիկայով կպցներ: Մենք դարձանք Արցախի դրոշ հանող, իրենք դարձան Արցախի դրոշ դնող»,- հավելեց Ալեքսանյանը:

 

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ ընդդիմադիրները ԱԺ-ում տեղադրեցին Արցախի դրոշը, լքեցին նիստերի դահլիճը և հայտարարեցին, որ մեկնում են Արցախ։ 

Քաղաքականություն

Պատահարներ