Ալիևը կրկին սպառնացել է և նշել, որ Հայաստանը պետք է ժամանակ չկորցնի

«Հայաստանը պետք է հասկանա, որ չի կարող խանգարել մեր ծրագրերին։ Եթե ​​մեզ ճանապարհ չտան Զանգեզուրով, ուրեմն իրենք են պարտվողը։ Առաջին հերթին նրանք խախտելու են նոյեմբերի 10-ի հայտարարությունը. Այս հայտարարության մեջ հստակ ասվում էր, որ պետք է կապ լինի Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ։ Սա պարտավորություն է», - այս տարվա առաջին եռամսյակի արդյունքների ներկայացմանը հաջորդած հանդիպման ժամանակ ասել է Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևը։

Տեղեկատվությունը փոխանցում են ադրբեջանական լրատվականները։ 

 

Նացիստական պետության ղեկավարը նշել է․ «Վաղ թե ուշ հասնելու ենք մեր նպատակին։ Եթե ​​Հայաստանը չի ցանկանում կատարել իր պարտավորությունները, ապա մենք պատասխանատվություն չենք կրելու մեր պարտավորությունների համար։ Նրանք պետք է սա իմանան և ժամանակ չկորցնեն։ Լավ կլինի, որ մի քիչ շտապեն»։ 

Քաղաքականություն

Պատահարներ