Եվս 750 մլն դոլարի ռազմական օգնություն Ուկրաինային` ԱՄՆ-ից

 ԱՄՆ վարչակազմը հաստատել է Ուկրաինային 750 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթը։ Ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին հայտնել է The Hill առցանց պարբերականը` վկայակոչելով անանուն աղբյուրին։ 

Նրա տեղեկություններով` ամերիկյան զինված ուժերն առաջիկա մատակարարումների ժամանակ ուկրաինական ուժերին նաև հաուբից հրետանի կփոխանցեն։ 

«Պարզ չէ, թե երբ է Բայդենը հստակ նախատեսում հայտարարել նոր օգնության մասին»,– ասվում է հրապարակման մեջ։ 
Այլ ԶԼՄ–ներ հաղորդել են, որ պաշտոնական հայտարարություն կարվի այսօր։

Քաղաքականություն

Պատահարներ