Մակրոնը հրաժարվել է հետևել Բայդենի օրինակին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրաժարվել է հետևել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի օրինակին և Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանի գործողությունները «ցեղասպանություն» անվանել։

Նա այդ մասին ասել է France 2-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե արդյոք կօգտագործի «ցեղասպանություն» եզրույթը ռուս զինվորականների կողմից ուկրաինացիների սպանություններին անդրադառնալու համար։

«Այսօր ես զգույշ կլինեմ նման եզրույթների հարցում, քանի որ այս երկու ժողովուրդները եղբայրներ են»,- ասել է Մակրոնը։

Պաշտոնավարման երկրորդ ժամկետի համար առաջադրված Մակրոնը նշել է, որ Փարիզը Կիևի հետ  համագործակցում է հնարավոր ռազմական հանցագործությունների հետաքննության հարցում, գրում է CNN-ը։

Հիշեցնենք` ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Այովա նահանգում ունեցած ելույթի ժամանակ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին անվանել է «բռնապետ», իսկ Ուկրաինայում ՌԴ-ի իրականցվող հատուկ ռազմական գործողությունը՝ «ցեղասպանություն»։ 

Քաղաքականություն

Պատահարներ